|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը մեկ տարվա ընդմիջումից հետո վերադարձել է դպրոց: Այս մասին նա հայտարարել է Twitter-ի իր էջում:
«Իմ ակադեմիական տարին ավարտվեց, և ես այնքան ոգևորված եմ, որ վերադառնում եմ դպրոց», - գրել է Թունբերգը:
Գրետա Թյունբերգը համաշխարհային համբավ ձեռք բերեց 2018 թվականին, երբ 15 տարեկան հասակում նա դպրոց հաճախելու փոխարեն սկսեց բողոքել Շվեդիայի խորհրդարանի առջև՝ ի պաշտպանություն բնության։