|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանում սկսվել են Ս-500 զենիթահրթիռային համակարգի փորձարկումները: Այս մասին «Բանակ-2020» ֆորումի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Սկսվել են պետական փորձարկումները, եւ արդեն ընթանում են սերիական արտադրության համար բաղադրիչների գնումները»,-ասել է նա:
Այս տարվա փետրվարին ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսեյ Կրիվորուչկոն հայտնել է, որ ռուս զինծառայողները 2019թ. Ս-500 զենիթահրթիռային համակարգի համար հրթիռների փորձարկումներ են անցկացրել: Ավելի վաղ նա հայտնել է, որ նախնական փորձարկումները կսկսվեն 2020 թվականին, իսկ սերիական մատակարարումները՝ 2025 թվականին:
Ռուսական նոր համակարգը կարող է խոցել 481,2 կմ հեռավորությամբ թիրախը: