|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բաքվի ռեժիմի թիրախներն այնքան շատ են, որ նրանք իրենց հակառակորդների հետևից հասնում են Ադրբեջանի սահմաններից այն կողմ: Այս մասին հայտարարել է իտալացի լրագրող, եզդիների ցեղասպանությանը և Հայաստանին նվիրված գրքի հեղինակ Սիմոն Զոպելարոն, ով զբաղվում է Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հարցերով:
Ֆեյսբուքում «Արթիկոլո21» հոդվածըում՝ Զոպելարոն նախ խոսել է ադրբեջանցիներից ստացված բազմաթիվ սպառնալիքների մասին, այն բանից հետո, երբ նա բացահայտել է 2015-ին ադրբեջանական ռեժիմի և Բաքվի «խավիարային դիվանագիտության» ողջ հանցավոր էությունը:
Ըստ նրա, նա վերջապես որոշեց պատմել այս ամենի մասին, որպեսզի ուշադրություն հրավիրի Եվրոպայում մեկ այլ բռնատիրության`Բելառուսիում Լուկաշենկայի ռեժիմի վրա։
«Ես ինձ զոհ չեմ զգում: Իրական զոհերը ադրբեջանցի ակտիվիստներն են և ռեժիմի ղեկավարած լրագրողները: Իրական զոհերը շատ հայեր և ադրբեջանցիներ են, որոնք զոհվեցին Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմում, որը տևում է գրեթե երեսուն տարի», - գրում է լրագրողը: