|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանը հաջորդ շաբաթ Մոսկվա կայցելի, այլ հարցերի թվում կքննարկի Բելառուսի թեման, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«ԱՄՆ առաջին փոխպետքարտուղար Սթիվեն Բիգանը Մոսկվայում կլինի հաջորդ շաբաթ եվրոպական շրջայցի շրջանակում»,- ասել է Ռյաբկովը։
«Բելառուսական թեման քննարկվելու է, բայց խորհրդակցությունների օրակարգը զգալիորեն ավելի լայն է․ դա ոչ միայն Բելառուսն է, այլ նաեւ մի ամբողջ շարք այլ հարցեր, ներառյալ ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ։ Նախատեսված է տարբեր մակարդակով շփումների մի ամբողջ շարք»,- նշել է Ռյաբկովը: