|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսում բնակվող 300 կարիքավոր հայ ընտանիքներ, այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը:
Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին:
Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգենայի պարագաներ:
Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին: