|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անթալիայի հյուրանոցներից մեկում սպանվել է Ադրբեջանի գլխավոր քրեական հեղինակություն Նադիր Սալիֆովը, որն առավել հայտնի է որպես «Լոտու Գուլի»:
Գլխի շրջանում ծանր վիրավորումով նա տեղափոխվել էր քաղաքային հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Նախնական տվյալներով՝ Սալիֆովի ուղղությամբ կրակել է «Խան Ահմեդ-լինսկիյ» մականունով ադրբեջանցի մեկ այլ քրեական հեղինակություն:
Համացանցում տեսանյութ է շրջանառվում է, թե ինչպես է սպանությունից որոշ ժամանակ առաջ վերջինս քայլ առ քայլ հետեւում Սալիֆովին: Համաձայն տեսանյութի՝ զոհն ու մարդասպանը փաստացի եղել են նույն հյուրանոցում:
Ի դեպ, սպանված «օրենքով գողը» ներքաշված է եղել նաեւ Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջեւ վերջերս տեղի ունեցած ընդհարումներում: Այդ օրերին նա սոցցանցում գրառում էր արել, թե իր ազգի կողքին է, եւ Ռուսաստանում ու մյուս երկրներում լիովին աջակցում է Ադրբեջանին: