|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորել է ստեղծված իրավիճակում իրազեկ որոշումներ կայացնել՝ չվստահելով միայն ինտերնետում որոշ աղբյուրներից ստացված տեղեկատվությանը: Այս մասին Բելառուսի պետության ղեկավարն ասել է MAZ-ի աշխատողների հետ հանդիպմանը. հայտնում է Բելառուսի պետական BelTA գործակալությունը:
Ալեքսանդր Լուկաշենկոն մասնավորապես նշել է բազմաթիվ ապատեղեկատվություններ անշարժ գույքի և հաշիվների վերաբերյալ, որոնք իբր իրեն են պատկանում. «Հետևաբար, ես ասում եմ՝ գտեք և վերցրեք։ Այսօր մենք պետք է մտածենք ոչ թե այֆոնով, այլ մեր ուղեղով: Մտածեք», - ասել է Լուկաշենկոն:
Նա նաև վստահություն է հայտնել, որ այժմ անհրաժեշտ է հանգիստ, հավասարակշռված որոշումներ կայացնել, որոնք ուղղված կլինեն իրավիճակի կայունացմանը: