|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մահացել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ 29-ամյա Այսուլթանը, ով մի քանի օրից կդառնար 30 տարեկան: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Նախնական տվյալների համաձայն՝ երիտասարդի մոտ սրտի կանգ է եղել: Նա մահացել է Լոնդոնում, այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Այսուլթան Նազարբաևը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 26-ին: Նա Ղազախստանի նախկին առաջնորդի ավագ դստեր՝ Դարիգա Նազարբաևայի և Ռահաթ Ալիևի որդին է:
Տղան ավարտել է բրիտանական Թագավորական ռազմական ակադեմիան, աշխատել է Ղազախստանի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունում: