|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ: Այս մասին տեղեկացրեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից:
«Ներկայացնում ենք «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ, քանի որ մենք գտնում ենք, որ արտակարգ դրության երկարաձգումը վնաս է հասցնում երկրի բոլոր ոլորտներին, մինչդեռ ողջամիտ սահմանափակումները կարող ենք շարունակել պահպանել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, որոնց լրամշակմանը պատրաստ ենք մասնակցություն ունենալ և աջակցել, որ արագ ընդունվեն»,-նշված է հաղորդագրության մեջ: