|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան երեք պատվաստանյութեր արդեն կլինիկական հետազոտությունների վերջին փուլում են և կարող են գերազանց արդյունքներ տալ:
«Երեք հավանական պատվաստանյութեր այժմ կլինիկական փորձարկումների երրորդ փուլում են, սա վերջնական փուլն է», - ասել է Թրամփը Սպիտակ տան ճեպազրույցի ժամանակ: Նա ասաց, որ երեք պատվաստանյութերը «մեծ հույսեր են ներշնչում»:
Թրամփը նաև հայտարարել է Moderna-ի հետ համաձայնություն ձեռք բերելու մասին՝ 100 միլիոն դոզա պատվաստանյութ ձեռքբերելու համար:
Pfizer-ը և Moderna-ն ներկայումս գտնվում են առաջին հորիզոնականում՝ Միացյալ Նահանգներում COVID-19- ի դեմ պատվաստանյութ մշակելու համար:
Հիշեցնենք, որ Moderna-ն պատկանում է ամերիկահայ բարերար և գործարար Նուբար Աֆեյանին։