|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Լիբանանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նաբիհ Բըրրիին։
«Ձերդ գերազանցություն, խոր կսկիծով տեղեկացանք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի մասին:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից Ձեզ եմ հղում մեր խորին ցավակցությունը եւ մխիթարական խոսքը՝ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ բոլոր տուժածներին՝ շուտափույթ ապաքինում:
Համոզված եմ, որ Լիբանանի ժողովուրդը ուժ եւ հաստատակամություն կգտնի բուժելու այս աղետի հասցրած վերքերը եւ արագ վերականգնելու ավերածությունները:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ցավակցական ուղերձում: