|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Թուրքիայի պետական քաղաքականության կարևոր բաղադրիչը հայերի համար ծուղակներ պատրաստելն է. հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեությունը օրակարգ բերելն այդ ծուղակներից մեկն էր, հիմա թակարդը կրթական ծրագրի տեսքով է: Թուրքական կողմի հետ երկխոսություն է եղել, հետեւանքը՝ դասագիրք՝ հայկական կողմի համար անընդունելի չափորոշիչներով: Մեր երիտասարդ պատմաբանները մեզ մեղադրում են, որ հայոց պատմությունը շարադրել ենք ազգայնականության համատեքստում, որ խաղաղասեր չենք, որ վերահրատարակված դասագրքերում ներկայացրել ենք Ռոբերտ Աբաջյանի և ընկերների հերոսապատումը. իբրև թե այդպիսով երեխայի մեջ աղճատվում է «հարևանի» մասին պատկերացումները:
«Հայու տեսակ» հաղորդման հյուրը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն է: