|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿՆ ԱՐՑԱԽՈՒՄ» ֆիլմը պատմում է Արցախում ակտիվ գործունեություն ծավալող «Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության 5-ամյա գործունեության մասին: Առաջնորդվելով «ԳԻՏԵԼԻՔՆ ՈՒԺ Է» կարգախոսով `անցած 5 տարիների ընթացքում Կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվել են 4 տասնյակից ավելի գիտակրթական եւ ռազմահայրենասիրական ծրագրեր, որոնցից առնվազն երեքն ունեն միջազգային ճանաչում եւ կրում են շարունակական բնույթ:
Դրանք են`
1. «ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ»ամենամյա միջազգային գիտաժողովը Ստեփանակերտում,
2. «ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» կայքը (www.artsakhlib.am ),
3. «ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերականը:
ԱԵԳՄՄ-ի 5-ամյա գործունեության արդյունքում հիմնադրվել է «Արցախ» գիտահետազոտական ինստիտուտը, որի առաքելությունն է «զարգացնել գիտությունն Արցախում, արդյունքները ներդնել երկրի կենսագործունեության համար ռազմավարական նշանակություն ունեցող բնագավառներում, ամրապնդելով հայոց պետականությունը, եւ գիտության դիվանագիտության միջոցով նպաստել Արցախի Հանրապետության ճանաչելիության բարձացմանն ու միջազգային ճանաչմանը»: