|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:
Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:
Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ
Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,-այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: