|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
2021 թվականի վերջում երկու զբոսաշրջիկ կմեկնի Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ)։ Նրանց անունները հայտնի կդառնան հաջորդ տարվա ընթացքում։ Այս մասին ТАСС-ին հայտնել են «Ռոսկոսմոս»-ի մամուլի ծառայությունից, մանրամասնելով, որ այս ընթացքում բանակցություններ են տարվում ամերիկյան մի շարք ընկերությունների հետ «Միջազգային տիեզերակայան» զբոսաշրջիկներ ուղարկելու համար:
Հիշեցնենք, որ զբասաշրջիկներին տիեզերք հասցնելու մասին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականի փետրվարին Ռոսկոսմոսի եւ Space Adventures ընկերության կողմից։ Ռոսկոսմոսից այդ ժամանակ մանրամասնել էին, որ ոլորտի կազմակերպություններն արդեն սկսել էին «Սոյուզ ՄՍ» տիեզերանավի եւ «Սոյուզ-2» հրթիռակրի ստեղծման աշխատանքները զբոսաշրջիկների թռիչքի համար։
Ի դեպ՝ այդ երկու տիեզերական տեխնիկայի ստեղծումը կլինի զբոսաշրջիկների միջոցների հաշվին։