|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Բուլղարիայում վավերագրական ֆիլմ է նկարահանվել Գարեգին Նժդեհի մասին: Այն կոչվում է «Թափառականը»: Ֆիլմը նկարահանել է Բուլղարիայի պաշտպանության նախարարության հեռուստաալիքը. ըստ yerkir.am-ի` հայտնում է armmuseum.ru կայքը:
1906 թվականին Նժդեհը մեկնում է Բուլղարիա և այնտեղ ընդունվում ոչ լեգալ ռազմական ուսումնարանը, որը 1907 թվականին ստեղծվում է ՀՅԴ առաջնորդներից Ռոստոմի` Ստեփան Զորյանի առաջարկով: Այդ ուսումնարանում ավելի քան 400 հայեր ու բուլղարացիներ ռազմական գործն են ուսումնասիրում և հեղափոխական գործունեության պատրաստվում Արևմտյան Հայաստանում ու Մակեդոնիայում: Ֆիլմը դրա մասին է: