|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի խորհրդարանն ընդունել է սոցիալական լրատվամիջոցները կարգավորելու օրինագիծը՝ համաձայն քվեարկության արդյունքների:
Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ Զենգինի խոսքով՝ ԱԶԿ-ի՝ խորհրդարան ներկայացած 9 կետից բաղկացած օրինագծի համաձայն, ավելի քան 1 միլիոն օգտատեր ունեցող մեծ սոցիալական ցանցերից կպահանջվի ունենալ Թուրքիայում ներկայացուցչություն, որի ղեկավարը պետք է լինի Թուրքիայի քաղաքացի:
Թուրքիայի իշխանությունների կողմից վիրավորական և զրպարտություն համարվող գրառումները պետք է հանվեն առանց դատարանի որոշման 48 ժամվա ընթացքում: Եթե բովանդակության հանման և սոցիալական ցանցերի ներկայացուցիչների նշանակման պահանջները չբավարարվեն, մեծ տուգանքներով կպատժվեն, նաև կտրամադրվի համացանցային թրաֆիքի զգալի կրճատումներ: Օրինագիծը պահանջում է, որ ընկերությունները պահեն իրենց թուրք հաճախորդների բոլոր տվյալները Թուրքիայում: