|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
Հուլիսի 28-ին Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5395 նոր դեպք: 30 տոկոսի մոտ ախտանշաններ չկան: Այս մասին հայտնում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ռուսաստանում մեկ օրում կորնավիրուսից ապաքինվել է 8888 մարդ, 150-ը մահացել է։
Առաջին տեղում վարակվածների աճով շարունակում է մնալ Մոսկվան (+674 դեպք), ընդ որում մայրաքաղաքում այդ ցուցանիշը մեկ ամսվա ընթացքում նվազել է 7,5 տոկոսով:
Մայրաքաղաքին հաջորդում են Սվերդլովսկի շրջանը (+209), Խանտի-Մանսիյսկի ինքնավար շրջանը (187)։
Նախօրեին հաղորդվել էր 5635 նոր դեպքերի մասին։
Այսպիսով, համաճարակի ամբողջ ընթացքում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 823 515 դեպք, որից 13 504 հազարը մահացել են, 612 217-ը ապաքինվել են: