|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն հարգանքի տուրք է մատուցել ադրբեջանական զինված ուժերի հետ վերջերս տեղի ունեցած բախումների արդյունքում զոհված հայ զինծառայողների հիշատակին:
Բուայեն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ ցանկանում է հարգանքի տուրք մատուցել Ադրբեջանի ագրեսիայի դեմ պայքարի ընթացքում զոհված հայ զինծառայողների հիշատակին: Ըստ պատգամավորի՝ նրա երկիրը՝ Ֆրանսիան, պետք է լինի Հայաստանի քույրն ու դաշնակիցը: Հիշեցնենք, որ զոհված հայ զինվորների հիշատակին նվիրված հիշատակի միջոցառում կազմակերպվել էր Մարսելում ՝ Սուրբ Թարգմանիչների եկեղեցում: