|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ստամբուլի Գում Գափու թաղամասում ադրբեջանցի մի քանի երիտասարդի կողմից ծեծի է ենթարկվել ՀՀ քաղաքացի մի երիտասարդ. հայտնում է «Ակօս»-ը։
«Ակօս»-ին պատահարի մասին հայտնել է հարձակման ենթարկված երիտասարդի մայրը։ Մայրը նշել է, որ որդին վերջին մի քանի օրերին իր որդին սպառնալիքներ էր ստանում, իսկ ադրբեջանցիները շարունակում էին սադրել։
Հայաստանի քաղաքացի Ն.Դ.-ն նշել է, բացի այս միջադեպից, թաղամասում 50-անց երկու ՀՀ քաղաքացիները և հայաստանցի մի կնոջ խանութում աշխատող անձնակազմը նույնպես հարձակման են ենթարկվել։ Նա նաև պահանջել է հետաքննություն սկսել այս միջադեպի առթիվ՝ հաշվի առնելով համացանցում տարածված տեսանյութերը։
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանն նշել է, որ միջոցներ ձեռնարկելու համար հանդիպել է Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայային։