|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի և օդուժի մասնակցությամբ Ադրբեջանում կանցկացվեն Ադրբեջան-Թուրքիա համատեղ լայնածավալ մարտավարական և թռիչքային-մարտավարական զորավարժություններ՝ կենդանի կրակի ուղեկցությամբ. հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ տեղեկությունների՝ զորավարժություններն անցկացվելու են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին համաձայնագրին համապատասխան՝ համաձայն տարեկան պլանի:
Համատեղ զորավարժություններում ներգրավվելու են զրահապատ մեքենաներ, հրետանային կայանքներ և ականանետեր, ինչպես նաև երկու երկրների բանակների ռազմական ավիացիոն և հակաօդային պաշտպանության տեխնիկա:
Համաձայն պլանի՝ Ցամաքային ուժերը զորավարժություններ կանցկացնեն օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում և Նախիջևանում, իսկ զորավարժությունները՝ ռազմական ավիացիայի մասնակցությամբ, կանցկացվեն հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քուրդամիրում և Եվլախում: