|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում նոր կորոնավիրուսային վարակը (COVID-19) հաստատվել է 3 քաղաքացու մոտ: Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտ քաղաքից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:
Գրանցվել է առողջացման 5 դեպք:
Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:
Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 215 մարդու մոտ, որից 153-ը հաղթահարել է հիվանդությունը:
Փաստացի բուժում է ստանում 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր իրականացվել է 4 774 փորձանմուշի հետազոտություն: