|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների միջև ընդհանուր ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալն ավելացել է 14 տոկոսով՝ կազմելով 2.416 մլրդ դոլար. այս մասին հայտնում է ԻՌՆԱ-ն՝ հղում անելով Իրանի արտաքին առեւտրի զարգացման կազմակերպությանը։
Ըստ Արտաքին առեւտրի զարգացման հարցերով կազմակերպության հայտարարության՝ Իրանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունն ավելացել է՝ չնայած միջազգային առեւտրի անկմանը կորոնավիրուսի պատճառով։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ երկրների արտահանումը դեպի Իրան 2019-2020 թվականներին կազմել է 1.736 մլրդ դոլար՝ ավելանալով 13 տոկոսով՝ ի տարբերություն անցած տարված նույն ժամանակաշրջանի։
Հիշեցնենք՝ ժամանակավոր համաձայնագիրը, որը ենթադրում է ԵԱՏՄ անդամ երկրների ու Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծում, ստորագրվել է 2018 թվականին Աստանայում․ այն հաստատում է ԵԱՏՄ ու Իրանի միջեև առևտրի հիմնական կանոնները։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2019 թվականի հոկտեմբերին։