|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսում է միջազգային ավիահաղորդակցությունը: Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ընդ որում, մենք առաջնորդվել ենք համաճարակաբանական իրադրությամբ, հիվանդացության ցուցանիշներով եւ փոխադարձության սկզբունքներով»,- նշել Է նա:
Արտասահման հնարավոր կլինի մեկնել Մոսկվայից, Մոսկվայի մարզից, Սանկտ Պետերբուրգից եւ Դոնի Ռոստովից:
Վարչապետի տեղակալ Տատյանա Գոլիկովան պարզաբանել է, որ առայժմ խոսքը միայն երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի եւ Տանզանիայի մասին է, սակայն աստիճանաբար ցուցակը կընդլայնվի:
Մարտին Ռուսաստանը փակել էր սահմանները պանդեմիայի պատճառով։