|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբանանի խորհրդարանին է ներկայացվել ապրիլ 24-ը՝ որպես Հայոց Ցեղասպանության եւ ասորիների ու քաղդեացիների ջարդերը ոգեկոչելու ազգային օր հռչակելու մասին օրինագիծը:
Լիբանանի Փաղանգավոր կուսակցության պատգամավոր Էլիաս Հանքաշը հայտնել է, որ օրինագծի նպատակն է լիբանանցի երիտասարդների մոտ արթնացնել ցեղասպանության վտանգի եւ մարդկանց իրավունքները հարգելու կարեւորության գիտակցումը:
Օրինագիծը ստորագրել են մի շարք պատգամավորներ, այդ թվում՝ ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի եւ Հայկական պատգամավորական բլոկի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունին: Փաղանգավոր կուսակցության ղեկավարը դեռ նախորդ տարվա հունվարին էր այս օրինագիծը քննարկել ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչների հետ: Նա վստահեցրել էր, որ նախագծում կներառվեն նաեւ Հակոբ Բագրատունու առաջարկները: