|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
ԱՄՆ-ի Բրբանք քաղաքում իր տանը սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, «Նոյյան տապան» գրախանութի սեփականատեր, Երեւանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը:
Ծանր վիրավորում է ստացել նաեւ գործարարի կինը: Նրա վիճակը կայուն ծանր է:
Հաղորդվում է, որ գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել էր կրակել եւ սպանել նրանցից մեկին, սակայն մյուս մեքսիկացին կրակել եւ սպանել էր գործարարին, վիրավորել նրա կնոջը, ապա լքել դեպքի վայրը:
Նշենք, որ Սահակյաններն ունեն երեք անչափահաս երեխա: Փոխհրաձգության ժամանակ երեխաները նույնպես տանն են եղել: Բարեբախտաբար, չեն տուժել: