|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կարող է վատթարանալ. այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերին հղումով։
Նա, մասնավորապես, նշել է. «Որոշ նահանգներում իրավիճակը լավ է, որոշներում՝ շատ վատ: Ցավոք, հավանականություն կա, որ իրավիճակն ընդհանուր առմամբ դեպի վատը գնա: Ինձ ասածս դուր չի գալիս, բայց այդպիսին են իրողությունները: Տեսեք՝ նույնը նաև աշխարհում է տեղի ունենում», ու հավելել՝ ակտիվ համագործակցում են Կոնգրեսի հետ՝ համաճարկից առաջացրած սոցիալ-տնտեսական խնդիրները մեղմելու նպատակով աջակցության նոր փաթեթ ներկայացնելու համար:
Բացի այդ՝ Թրամփը հորդորել է երկրի բնակչությանն անպաման կրել դիմակներ՝ սոցիալական հեռավորություն պահպանման անհնարինության դեպքում։