|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երևանի Էրեբունի վարչական շրջանի 26 շենքերի հին վերելակները կփոխարինվեն նորերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը:
«26 նոր վերելակ
-Այսօր ծանոթացել եմ նոր վերելակների տեղադրման աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի 26 բազմաբնակարանների հին վերելակները կփոխարինվեն նորերով:
-Ի դեպ վերելակները կահավորված կլինեն տեսողության խնդիրներով մարդկանց հարմար ընթեռնելի սեղմակներով, ձայնային ազդանշանային համակարգով, իսկ սեղմակների վահանակները տեղադրված կլինեն համապատասպան բարձրության վրա, որպեսզի սայլակով մարդիկ կարողանան օգտվել դրանցից»: