|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մահմեդական երկրներում քրիստոնեական եկեղեցիները պետք է պահպանեն իրենց կարգավիճակը: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի Գերագույն մուֆթի Շավքի Ալյամը:
«Եկեղեցիները պետք է պահպանվեն այնպես, ինչպես կան, ինչպես մզկիթները չեն կարող վերածվել եկեղեցիների», - ասել է մուֆթին: Ըստ նրա՝ Եգիպտոսի պատմության մեջ «նման բան չի եղել»:
Շավքի Ալամը շեշտեց, որ տարբեր հավատքի ներկայացուցիչները պետք է պահպանեն իրենց եզակի հատկանիշները:
Նա հիշեցրել է, որ իսլամը արգելում է ոչնչացնել տաճարները և սպանել վանականներին: «Երկրպագության վայրերը մարդու հավատքի առանձնահատկությունն են, և կարևոր է նրանց հարգանքով վերաբերվել և պահպանել դրանք», - ասել է մուֆթին՝ մատնանշելով սուրբ տեքստերը, որոնք խոսում են մարդկության համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու անհրաժեշտության մասին: