|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ոստիկանությունը և քաղաքապետարանն այսօր՝ հուլիսի 19-ին, Կոմիտասի գյուղատնտեսական շուկայի առևտրականներին թույլ չեն տալիս աշխատել, վերջիններս բողոքում են արգելքի դեմ:
«9 տարի է՝ մենք այստեղ աշխատում ենք, միակ տեղն ա, որտեղ գյուղացին կարողանում ա իր ապրանքն իրացնել, անիմաստ շուկա՞ ա ձեզ համար: Մեզ թվում ա, որ մի լուրջ մարդու մենք խանգարում ենք, վերեւից էլ հրաման կա, որ փակեք այն»,- քաղաքապետարանի ներկայացուցչին դիմեց առեւտրականներից մեկը:
Լրագրողների հետ զրույցում պաշտոնյան նշեց, որ մոտակա նմանատիպ խանութների աշխատակիցները բողոքում են, որ շուկայի պատճառով շաբաթական 3 օր բացարձակապես առեւտուր չի լինում: