|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մենք անհրաժեշտ խորությամբ և ծավալով տեսնում ենք հակառակորդի գործողությունները: Այս մասին այսօր` հուլիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը, ով սակայն մանրամասներ չհայտնեց թշնամական ուժերի տեղաշարժի և մեր հետախուզության կատարած աշխատանքների մասին:
«Արդյո՞ք հակառակորդը պահպանում է այնպիսի ներուժ, որով կարողանա մեծ ծավալով սադրանքներ իրականացնել, այո պահպանում է: Մենք էլ դա տեսնում ենք, գործողությունները մեզ համար շատ պարզ են: Եթե կդիմեն ոտնձգությունների ու սադրանքների, կստանան արժանի հակահարված»,-նշեց նա:
Հակառակորդի գործողություններն անհրաժեշտ խորությամբ ու ծավալով տեսնում ենք: