|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հանրահայտ շոումեն Միխայիլ Գալուստյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը՝ իր աջակցությունը հայտնելով Հայաստանին: Գալուստյանը «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է Հայաստանի Հանրապետության դրոշը և գրել, որ այդ հրապարակմամբ ցանկանում է սատարել Հայաստանին՝ իր պատմական հայրենիքին:
Շոումենն ընդգծել է, որ այն, ինչ հիմա կատարվում է, շատ տխրեցնող է: «Զոհվում են երիտասարդ տղաները: Կարծում եմ՝ Հայաստանի հետ կարելի է միայն բարեկամություն անել: Երբեք պետք չէ փորձել երկխոսություն սկսել ուժի տեսանկյունից: Միայն խաղաղ բանակցություններ: Ո՛չ պատերազմին: Դադարեցրե՛ք պատերազմը»,-եզրափակել է Գալուստյանը: