|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հուլիսի 16-17-ն աշխատանքային այցով Բելառուս (Մինսկ) կմեկնի ՀՀ պատվիրակությունը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Համապատասխան որոշումը հրապարակված է E-gov.am հարթակում։
Կորոնավիրուսի համաճարակից ի վեր սա միջկառավարական հանձնաժողովի առկա ձևաչափով առաջին նիստն է։
Նիստի օրակարգում են առևտրի ոլորտներում եվրասիական ինտեգրման, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման հարցերը, ինչպես նաև միության երկրներում կորոնավիրուսի և վարակիչ այլ հիվանդությունների տարածման կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիրը։
Նիստին քննարկվելու է տիեզերական և աշխարհատեղեկատվական ծառայությունների տրամադրման ոլորտում գործակցության մասին նախագիծը։ Ուսումնասիրվելու են նաև ԵԱՏՄ ագրոարդյունաբերական զարգացման և միության արդյունաբերականացման քարտեզները և դրանց շուրջ հարցեր։
Գործուղման մեջ գտնվելու ընթացքում վարչապետի պարտականությունները կկատարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: