|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային բախումը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և հանգստությանը: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
«Հայ-ադրբեջանական սահմանային բախումը սպառնում է երկու երկրների շահերին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը և հանգստությանը, ինչը մտահոգության տեղիք է տալիս», - գրել է Վաեզին: Նրա խոսքով՝ վեճերի քաղաքական կարգավորումը, հաշվի առնելով երկու երկրների շահերն ու պետությունների տարածքային ամբողջականությունը, ճգնաժամից դուրս գալու միակ ելքն է:
Ավելի վաղ, Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ առանձին հեռախոսազրույցներում, հայտարարել էր իր երկրի պատրաստակամության մասին՝ մեղմելու լարվածությունը երկու պատերազմող պետությունների միջև: