|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
50-ից ավելի հրետանային արկեր են կիրառվել հայկական 5-6 բնակավայրերի նկատմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը` ցույց տալով գյուղերից մեկից բերված մի բեկոր:
Նա հավելեց, որ մեր Զինված ուժերը գտնվում են բարձր մարտունակության մեջ, զգոն են, լիարժեք տիրապետում են իրավիճակին, հետեւում են հակառակորդի բոլոր գործողություններին:
«Հակառակորդի զինված ուժերի թե ցամաքային և թե օդային սադրանքներին ՀՀ զինված ուժերը պատրաստ են տալ համարժեք հակահարված»,- ընդգծեց Հովհաննիսյանը: