|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հուլիսի 12-ից սկսած մինչեւ երեկ գիշեր մեր զինված ուժերը խոցել են հակառակորդի թվով 13 ԱԹՍ-ներ, որոնցից 10-ը հարվածային եւ 3-ը՝ հետախուզական: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Պետք է նշեմ, որ սա բավականին բարձր ցուցանիշ է»,-ասաց նա:
Հովհաննիսյանի խոսքով` ընդհանուր օպերատիվ իրավիճակը երեկ կեսգիշերից հետո հանգիստ է եղել, ըստ էության, կրակոցներ եւ հատկապես մեծ տրամաչափի զենքերից կրակոցներ չեն եղել: