|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երուսաղեմում չորրորդ օրն անընդմեջ շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ կարանտինային միջոցառումների: Տեղական հեռուստաալիքները հայտնում են, որ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ կառավարության ղեկավարի նստավայրի մոտ: Ցուցարարները փորձել են ջարդել ցանկապատը. հայտնում է «Կոմերսանտ» -ը:
Մասնակիցները պահանջում են Բենյամին Նեթանյահուի գլխավորած կառավարության հրաժարականը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թել Ավիվի բնակիչները նույնպես դեմ են եղել կորոնավիրուսային համաճարակի ժամանակ իշխանությունների գործողություններին:
Իսրայելում նկատվել է կորոնավիրուսի տարածման կտրուկ աճ: Շաբաթվա ընթացքում ամեն օր հայտնաբերված նոր դեպքերի թիվը կրկնապատկվել է: Երկրի Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ Իսրայելում կորոնավիրուսային վարակի ախտորոշված դեպքերի թիվը ավելացել է օրական 2 112-ով: Նախորդ օրը հաղորդվել էր, որ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 1578 դեպք:
Հուլիսի սկզբին Իսրայելի կառավարությունը հայտարարել էր COVID-19- ի դեմ պայքարի միջոցառումների խստացման մասին: