|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս համայնքներ: Բնակիչների հետ հանդիպմանը, հատկապես Թալիշում ապրողները և Մատաղիսից որոշ ընտանիքներ, մտահոգություն հայտնելով Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների առթիվ, խնդրել են ապահովության նկատառումներով կանանց, երեխաներին և ծերերին ժամանակավորապես տեղափոխել թիկունքային համայնքներ:
Հանրապետության Նախագահի հանձնարարականով՝ տարհանումը կազմակերպվել է: Տեղափոխված բոլոր անձինք կապահովվեն կացարաններով և սննդով:
Հավելեմ, որ առաջնագիծը հարաբերականորեն հանգիստ է, իսկ Պաշտպանության բանակն ամբողջովին տիրապետում է իրավիճակին:
Հ.Գ. Մենք բոլորս Տավուշի սահմանապահների ու բնակիչների կողքին ենք: Ցավակցություններս Հայրենիքի պաշտպանության համար ընկած բոլոր հերոս տղաների հարազատներին»: