|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.78 |
| EUR | ⚊ | € 431.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0201 |
| GBP | ⚊ | £ 498.26 |
| GEL | ⚊ | ₾ 137.6 |
«Իմ նկատմամբ կարգապահական վարույթն այսօր Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) որոշմամբ կարճվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել է դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանը:
Հիշեցնենք՝ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը դատավորի թեկնածու Կարապետ Բադալյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել: Նրա հանդեպ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է դարձել փաստաբան Հովհաննես Խուդոյանի՝ ավելի վաղ հանձնաժողովին ներկայացրած հաղորդումը՝ դատավորի թեկնածուի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին:
ԲԴԽ-ի որոշման մասին դատավորի թեկնածուն պարզաբանել է. «Ես ներկայացրել էի բացարկի միջնորդություն դատավոր Մխիթար Պապոյանին և խնդրել նաև իմ նկատմամբ կարգապահական վարույթը կարճել: Իմ՝ բացարկի միջնորդությունը Բարձրագույն դատական խորհուրդը մերժել է, բայց կարճման միջնորդությունը բավարարել է, և իմ նկատմամբ կարգապահական վարույթը կարճվել է»: