|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Անցած օրվա ընթացքում գրեթե 70 փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այս մասին վկայում է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն է վերադարձել 68 փախստական (20 կին, 35 երեխա): Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-նշված Է տեղեկագրում:
Նշվում է նաև, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 19 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 22 պայթյունավտանգ առարկաներ։