|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ նախագահի նախկին օգնական Սթիվ Բեննոնը հայտարարություն է տարածել այն մասին, որ Չինաստանի Ուհան քաղաքի լաբորատորիայի աշխատակիցները փախել են երկրից. այս մասին գրում է Sunday Mirror-ը, նշելով՝ այս պահին նրանք համագործակցում են արևմտյան հետախուզական գործակալությունների հետ:
Ըստ նախկին պաշտոնյայի՝ որոշ աշխատակիցներ աշխատում են Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) հետ: Նրա խոսքով, դա անհրաժեշտ է, որպեսզի փորձենք «միասին հավաքել» տեղեկատվություն Ուհանի լաբորատորիայում տեղի ունեցածի վերաբերյալ
Բեննոնը նշել է նաև, որ առողջապահական հաստատությունը «սարսափելի վերահսկողության տակ է եղել». «Կարծում եմ, որ մարդիկ կցնցվեն», – ասել է Բեննոնն ու ընդգծել, որ նախկին աշխատակիցները դեռևս չեն խոսում մամուլի հետ:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Չինաստանից փախած վիրաբույժը ՉԺՀ իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսը թաքցնելու մեջ: Այժմ նա թաքնվում է ԱՄՆ-ում ՝ այն մտավախությամբ, որ նա կարող է հայտնվել «անհետացած» տեղեկատուների շարքում: