|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Ծանր խաչ չի լինում, ամեն մեկս իր խաչը պետք է պատվով տանի: Այս մասին համախոհների և աջակիցների հետ հեռավար հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հարցի շուրջ մտահոգությանը, այո, մտահոգված եմ, չունեմ այն տպավորությունը , որ ճիշտ ուղղությամբ ենք առաջ գնում, այստեղ կարծում եմ՝ շատ շտկելու բաներ կան: Երևի հիմա չարժե մտնել մանրամասնությունների մեջ, մոտակա ժամանակներում այս կարևորագույն հարցի վերաբերյալ առանձին հարցազրույց կունենամ և կփորձեմ նաև մանրամասնել այն մտահոգությունները, որն այսօր ունեմ»,- նշել է նա: