|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Կորոնավիրուսի համավարակի պատճառով սահմանափակումները Ռուսաստանում կարող են դարձյալ մտցվել: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վուժնովիչը:
«Եթե ֆիզիկական հեռավորությունը չի պահպանվում, և այս թվով դա հնարավոր է, եթե դեպքերը սկսեն աճել, այլ ճանապարհ այլևս չի լինի», - ասել է Վուժնովիչը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Ռուսաստանում վերադարձ լինել կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակող միջոցների:
Նա նաև նշել է, որ մի շարք սահմանափակումների վերադարձի ռիսկ կլինի, քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա: Պետք է պատրաստ լինել դրան, - նշել է նա: «Ավելի լավ է, որ դա ավելի շուտ լինի, հարկավոր չէ սպասել, մինչև վիրուսը տարածվի էլ ավելի: Հրդեհը պետք է մարվի, մինչ այն փոքր է», - եզրափակել է Վույինովիչը: