|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Covid-19-ի դեմ պատվաստումը Ռուսաստանում կամավոր է լինելու: Այդ մասին, ըստ yerkir.am-ի, «Ռոսիա 1» հեռուստաալիքին ասել է ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
Ըստ նրա` ներկայումս մշավում է հեռանկարային 17 պատվաստանյութ:
Նախարարն ընդգծել է, որ յուրաքանչյուր ռուսաստանցի ինքը պետք է որոշի` պատվաստվե՞լ կորոնավիրուսի դեմ, թե՞ ոչ, սակայն նա նաև նշել է, որ համավարակի ընթացքում մարդիկ գիտակցել են պատվաստման կարևորությունը, իսկ դրա կողմնակիցների թիվն ավելացել է:
Մուրաշկոն պատմել է, որ Covid-19-ի ծանր ձևով պացիենտների մոտ, ըստ մասնագետների, ձևավորվում է ավելի կայուն իմունիտետ, քան առանց ախտանշանների վարակվածների մոտ, սակայն խոսել իմունային համակարգի` կորոնավիրուսին արձագանքի լիակատար բացակայության մասին դեռ վաղաժամ է:
Ի դեպ, ՌԴ-ում մշակվող պատվաստանյութերով հետաքրքրվել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: