|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի նախագահի հրամանով՝ Ադրբեջանի Պաշտպանության նախարարի՝ լոգիստիկայի գծով տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ֆուադ Մամեդովը ազատվել է պաշտոնից:
Գեներալ-լեյտենանտ Նիզամ Օսմանովը նշանակվել է լոգիստիկայի նախարարի ժամանակավոր տեղակալի պաշտոնում: Այս մասին հայտնում է «Թուրան» գործակալությունը:
Ըստ նույն աղբյուրի՝ Ֆուադ Մամեդովին տեղափոխվել են այլ պաշտոն, որը հաղորդագրության մեջ նշված չէ:
Ինչ վերաբերում է Նիզամ Օսմանովին, ապա մինչ այժմ նա Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալն էր, իսկ մինչ այդ նա հրամանատարում էր երկրի զինված ուժերի կորպուսներից մեկը։