|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հրապարակվել են 20 դոլարանոց կեղծ թղթադրամների լուսանկարները, որոնցով փորձել էր վճարում կատարել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը. այս մասին գրում է Daily Mail պարբերականը՝ ներկայացնելով ապացույցները։
Մասնավորապես, ըստ պարբերականի տվյալների, ճմռթված թղթադրամները թափված են եղել Ֆլոյդի ավտոմեքենայի սրահում։ Դրանցից մեկը եղել է վարորդի նստատեղի կողքին գտնվող ուղևորի նստատեղի վրա: Միևնույն ժամանակ մեքենայում ակնոց և մի շիշ ջուր է գտնվել:
Նախկին սպաներից մեկը՝ Թոմաս Լեյնը, հայտարարություն է տարածել, նշելով, որ ոստիկանության աշխատակից Դերեկ Շովինը ստիպված է եղել այդքան դաժանաբար ձերբակալել Ֆլոյդին: Նրա պնդմամբ, երբ սևամորթը նստած է եղել մեքենայի մեջ, նա աջ ձեռքով ծածկել է կեղծ թղթադրամը, և սպաները վախեցել են, որ ձեռքի տակ կարող է զենք լինել: