|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 29-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նշված մասնաճյուղում խոշոր չափի եվրո անվանական արժեքով թղթադրամներ փոխանակելու փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:
Մի քանի օր անց նշված մասնաճյուղի պատասխանատուները հայտնաբերել են, որ թղթադրամները կեղծ են եղել և այդ մասին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի իրավական հարցերով տնօրենը տեղեկացրել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կեղծ եվրոները բանկում փոխանակած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ էր ստացվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող բանկի մասնաճյուղում մի քաղաքացի խոշոր չափի եվրո է փոխանակել:
Նշված վայր էին մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել էին, որ անհայտ անձը մոտ 2 մլն 950 հազար ՀՀ դրամ արժողության եվրո տեսակի դրամ է փոխանակել և բոլոր եվրոները եղել են կեղծ: