|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Լիբիայի ազգային բանակի հրամանատար Մարշալ Հալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ ինքը մտադիր է Լիբիայից վտարել թուրքական զորքերն ու օտարերկրյա վարձկանները, հայտնում է Sky News Arabia-ն:
Ըստ նրա՝ Լիբիան այժմ վտանգի տակ է, և «դրա ներկային և ապագային սպառնում է ատելի թուրքական գաղութատիրությունը»:
Մարշալը կարծում է, որ Թուրքիան սպառնալիք է ներկայացնում Լիբիայի միասնության և տարածաշրջանում կայունության համար: Այս կապակցությամբ ԼԱԲ-ը կշարունակի իր ուժերն ավելացնել՝ լիբիացիներին պաշտպանելու համար. նշել է Հաֆթարը: