|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի Օդեսա քաղաքում անցկացվել է Տոլմայի փառատոն։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հուլիսի 5-ին Օդեսայի հայկական համայնքում անցկացվել է «Տոլմա» փառատոնը, որի ընթացքում ներկայացվել է սիրված ուտեստի 17 տեսակ՝ պատրաստված «Կանանց հանձնաժողովի» և «Մայրերի միության» անդամների կողմից:
Ուկրաինայի հայերի միության տեղեկատվության համաձայն, կազմակերպության կիրակնօրյա մանկապարտեզի սաները և Օդեսայի հայ երիտասարդական կազմակերպության ակտիվիստները կազմակերպել են նաեւ զվարճալի համերգային ծրագիր միջոցառման հյուրերի համար:
Պարբերականը նաեւ հիշեցնում է, որ հայկական խոհարարական ավանդույթների զարգացմանն ու պահպանմանը միտված միջոցառումների շրջանակներում Հայաստանում և հայ համայնքներում պարբերաբար անցկացվում է Տոլմայի փառատոն:
Ինչպես ավելի վաղ նշել Է Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը․ «Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի մշակութային ու պատմական հարուստ ժառանգությամբ եւ հնարավոր ամեն ինչ անում ենք այն պահպանելու եւ հանրայնացնելու համար»։