|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նախատեսվում է սահմանել նաեւ վարչական իրավախախտման կրկնակիության դեպքում համապատասխան զանցակազմերի սանկցիաների կրկնապատիկի չափով տուգանքի նշանակումը: Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանը այդ նախագիծը ոչ օրինաչափ որակեց եւ ասաց, որ դա այս սոցիալ-տնետսական պայմաններում ՀՀ քաղաքացիներին հարստահարելու նախաձեռնություն է, ոչ ավելին:
Իրավաբան Նարինյանը ներկայացրեց նաեւ Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության ժամանակահատվածում աշխատողների իրավունքների համատարած ոտնահարումներից, որոնց պատճառներից մեկն էլ գործատուներին պետական աջակցություն չցուցաբերելն է:
Գործատուները պարտադրված օրենքի խախտումով կրճատել են շատ աշխատակիցների, առանց նախապես տեղեկացնելու այդ մասին եւ առանց օրենքով նախատեսված գումարները վճարելու:
Մանրամասները՝ LIVEnews.am-ի տեսանյութում.